Մշակույթ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ մշակույթի բարեկամ

aidaavetisyan
ՀՀ մշակույթի նախարարությունն ու  ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 տարիների  համագործակցության արդյունքում բազում ծրագրեր են կյանքի կոչել, որոնք այսօր  կառույցի  ղեկավարն ու  ընկերության  տնօրենը  ամփոփել են  լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ  եթե չլիներ նման օժանդակություն, ապա  մեր մշակութային ոլորտում հատկապես ժամանակակից արվեստի, պատմամշակութային ժառանգության  պահպանության ոլորտում չէին իրականանա բազում ծրագրեր: Իսկ Վիվա Սել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր հերթին նշել է, որ  համագործակցությունը լինելու է շարունակական, քանի որ մշակույթն է երկիրը քաղաքակիր մակարդակի բարձրացնողը:

 

 

ՎիվաՍել- ՄՏՍ-ը  մշակույթի բարեկամ: Այսօրինակ կոչումը հեռահաղորդակցության առաջատար օպերատորը վաստակել է  մշակույթի նախարարության հետ 10 տարիների  համագործակցության արդյունքում: Համագործակցություն, որի շնորհիվ կյանքի են  կոչվել բազում ծրագրեր, որոնք էլ զարկ են տվել մշակութային ս կյանքի զարգացմանը: Դասական ու ժամանակակից երաժշտության երեկոներ, միջազգային հայտնի փառատոների կազմակերպում, աջակցություն երաժշտական և պարային խմբերի՝ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթին, «Հովեր» պետական կամերային երգչախմբին, հայաստանի ազգային երիտասարդական նվագախմբին և այլոց: Ընդհանուր առմամբ գործունեության 10 տարիների ընթացքում Վիվա Սել ՄՏՍ-ը մոտ 8 միլիարդ դրամի ներդրում է  իրականացրել մշակութային ծրագրերի իրականացմանը:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աջակցության շնորհիվ իրականացվող ծրագրերն ընդգրկում են տարբեր մշակութային  ոլորտներ ու ժանրեր՝ հայկական հուշարձանների պահպանման ու  ճանաչման գործից մինչև աջակցություն կինո և երաժշտական  փառատոներին՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին, «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնին, «Ֆրեսկո» կինոփառատոնին և այլն:  Ընկերության օժանդակության արդյունքում մեծ քայլեր են կատարվել նաև պատմամշակութային ժառանգության վավերագրման ոլորտում: Ըստ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ տպագրվել է «Հայկական հետքը» մատենաշարը, հրատարակվել է  Հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանի «Հայկական երաժշտության գլուխգործոցներ» ալբոմը:

«Ծրագիրը տարիներ շարունակ իրականացվում է ազգային ռադիոյի հետ համատեղ և թվայնացված նյութերը ամփոփվում են թեմատիկ ուղղությունների մեջ և այսպիոսվ մենք տարիների մեջ կարողացանք հայկական երաժշտարվեստի լավագույն նմուշները ամփոփել: տպագրվեցին Արամ խաչատրյանին ու Կոմիտասին նվիրված հավաքածուները: 2015-ին էլ կավարտեն  ազգային գործիքների հավաքածուն, որն էլ լինելու է շարունակական»:

Երկարատև համագործակցության  արդյունքում էլ  ՎԻՎԱ ՍԵԼ- ՄՏՍ-ի տնօերն Ռալֆ Յիրիկյանը մշակույթի նախարարության կողմից պարգևարտվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

Կարդացեք նաև

Back to top button