
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ3)
95-96-րդ կմ-ում` Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի երթևեկելի հատվածում,
նոյեմբերի 19-ին տեղի էր ունեցել հողային պաստառի և կողնակի փլուզում:
Նշված հատվածում նոր փլուզումների վտանգը կանխելու համար ճանապարհը
սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊ ընկերությունը խնդրին ժամանակավոր
լուծում է տվել։ Ճանապարհաշինարարների կողմից իրականացվել են հողային
պաստառի և կողնակի վերականգնման աշխատանքներ, ճանապարհի փլուզված հատվածի
երկայնքով տեղադրվել են մետաղական արգելափակոցներ։
Միաժանանակ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը դիմել է «Արցախճան»
ինստիտուտ ՓԲ ընկերությանը՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և
ճանապարհահատվածի վերականգնման նպատակով համապատասխան եզրակացություն տալու
համար։




