
Թուրքական ՌՕՈՒ կողմից խոցված ռուսական Су-24 ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը կունենա լուրջ հետեւանքներ Մոսկվային եւ Անկարային հարաբերությունների համար, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեզ հետ անհրաժեշտ շփում հաստատելու փոքարեն, որքան մեզ հայտնի է, թուրքական կողմը դիմել է ՆԱՏՕ- ի իր գործընկերներին այս հարցը քննարկելու համար, կարծես մենք ենք խոցել նրան ինքնաթիռը, այլ ոչ թե իրենք մերը»,- Պուտինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ- Նովոստին»։
Սոչիում Հորդանանի Աբդալլահ 2- րդ թագավորի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նաեւ հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է «օդ-օդ» դասի հրթիռով։
«Մեր ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում թուրքական F16 ինքնաթիռից «օդ-օդ» դասի հրթիռով։ Ընկել է Սիրիայի տարածքում Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավորության վրա։ Երբ նրա վրա հարձակում է եղել, գտնվել է օդում՝ թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա։ Ցանկացած դեպքում մեր օդաչուները եւ մեր ինքնաթիռը չեն սպառնացել Թուրքական Հանրապետությանը»,- ասել է նախագահ Պուտինը։
Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը որակել է «ահաբեկիչների աջակիցներից» «հարված թիկունքից»։ Ռուսաստանի նախագահի այս միտքն էլ տարածել է «Ռոսիա 24» հեռուստակայանը։
«Այս իրադարձությունը դուրս օ գալիս ահաբեկչության դեմ հայքարի սովորական շրջանակներից։ Այսօրվա կորուստը հարված է, որը մեր թիկունքից հարվածել են ահաբեկչության աջակիցները։ Այլ կերպ չեմ էլ կարող գնահատել այն, ինչ այսօր տեղի է ունեցել»,- ասել է ՌԴ նախագահը։




