
Հայաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները վաղը Թբիլիսիում կազմակերպվող համաժողովին կներկայացնեն Բագրատաշեն-Սադախլո անցակետի արդիականացման ծրագրի մանրամասները:
Միջոցառմանը ներկա կլինեն նաև միջազգային կազմակերպությունների` ԵՄ ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր մեծ աջակցություն են ցուցաբերել ծրագրի իրականացման գործում:
Հայ-վրացական սահմանային անցակետը արդիականացնելու ծրագիրը նպատակ ունի բարելավել սահմանային անցակետերի կառավարման գործընթացը` հեշտացնելով սահմանը հատումը։





