
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է տարածել, որում սպառնում է պայթեցնել Սպիտակ տունը: Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ, վեց րոպե տևողությամբ տեսաուղերձում ծայրահեղականները ոչ միայն սպառնում են նախագահ Բարաք Օբամային, այլև Ֆրանսիայի նախագահին՝ խոստանալով նոր ահաբեկչություններ:
«Մենք սկսել ենք Փարիզից և կավարտենք Վաշինգտոնով, Սպիտակ տունը կրակից սև կդառնա», հայտարարում է «Իսլամական պետության ներկայացուցիչը»:




