Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը արհեստածին է և ապօրինի. ԱԻՄ առաջնորդ

arminegevorgyan
ԲՀԿ-ն «Այո» է ասում է նոր սահմանադրությանը, քանի որ նոր Սահմանադրությամբ քաղաքական մենաշնորհը կվերանա: Իսկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ նշում է, ՀՀ-ում իշխանությունների կողմից սկիզբ առած սահմանադրական փոփոխությունների գործընթացը արհեստածին է և ապօրինի:

Paruyr Hayrikyan101

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բնորոշմամբ, հայ ժողովրդի գլուխը կտրելու կացինը «ԿԸՀ վարձկան անդամների» ձեռքին է: Հետևաբար ՀՀ-ում իշխանությունների կողմից սկիզբ առած սահմանադրական փոփոխությունների գործընթացը արհեստածին է և ապօրինի: Վերջինս հիշեցնում է՝ ինչպես սկիզբ առավ սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ըստ նրա՝ դա տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, երբ ՀՀ-ն հանկարծակի դարձավ ԵԱՏՄ անդամ, իսկ հաջորդ օրն իսկ ՀՀ նախագահը ստորագրեց հրաման՝ գործընթացը սկսելու մասին:

Հայրիկյանը  համադրելով այս  երկու փաստարկներն ասում է, որ գործ ունենք գաղտնի գործակալի հետ ինչը խոսում է այն մասին, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար Սերժ Սարգսյանը հրաման է ստացել «շեֆից», այս դեպքում Ռուսատանից:

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ «Այո» և «Ոչ» ասողներն այսօր նույն դաշտում են: Ըստ նրա՝ վերևից ասված է ամեն ինչ և շեֆերին Հայաստանը պետք է թույլ վիճակում, հետևաբար, ՀՀ-ում պետք է լինի խորհրդարանական մոդել, այսինքն՝ ՌԴ-ին անթագավոր Հայաստան է պետք:

Vahan Babayan
Հայրիկյանը սակայն չի մանրամասնում, թե նոր Սահմանասդրության որ կետնրոն են առավել վտանագավոր: Ասում է, որ չի ցանկանում խորանալ դավադրության մեջ, քանի որ այդ ամբողջ գործընթացը ապօրինի է: Իսկ ահա իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ խմբակացություն քարտուղար Վահան Բաբայանը բոլոր թերահավատների համար հայտարարում է, որ դեռ հարց է, թե ժողովուրդն ինչ կասի սահմանադրության հանրաքվեին: Բաբայանը նշում է, որ ոչ քարոզողները սահմանադրական փոփոխությունները շփոթել են նախագահական ընտրությունների քարոզարշավի հետ։ Հետևաբար «Ոչ»-ի վիճակը շատ ծանր է։

«Ռադիոլուր»-ի դիտարկմանը, որ իրեն ընդդիմադիր հռչակած կուսակցությունը կողմ է իշխող կուսակցության առաջ քաշած նախագծին, արդյոք մտավախություն չունեն, որ ժողովուրդը իրենց այլևս որպես  ընդդիմություն չի ընկալի՝ ԲՀԿ խոսնակն արձագանքեց. «Իշխանությունը և ընդդիմությունը հավերժական գաղափարներ չեն»։

Իսկ նոր սահմանադրության ընդունման դեպքում ԲՀԿ-ն պայքարելո՞ւ է իշխանության համար, թե՞ դա արդեն ակտուալ չի լինի, Բաբայանը նշեց. «Բոլորն էլ ձգտում են իշխանության։ Ցույց տվեք մի ուժի, որը դրա համար չի պայքարում»։

Կարդացեք նաև

Back to top button