
Շոուսթար Պրոդաքշընը տեղեկացնում է, որ հանրահայտ գեղասահորդների մասնակցությամբ նոյեմբերի 20-ին նախատեսված «Սառույցի թագավորները» համերգային ծրագիրը հետաձգվում է: Այն տեղի կունենա 2016 թվականի մարտի 5-ին:
Շոուսթար Պրոդաքշընը և շոուի բոլոր մասնակիցները նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Քանի որ ծրագրում ընդգրկված են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը, Ֆրանսիայի համար այս ծանր օրերին չեն կարող ելույթ ունենալ: Իսկ խումբը չի կարող ներկայանալ առանց շոուի առաջատար կատարողների:
Շոուսթար Պրոդաքշընը նաեւ հայտնում է, որ արդեն ձեռք բերված տոմսերը համարվում են ուժի մեջ:




