
Նկարը՝ The Washington Post-ի

Այսօր Վիենայում մեկնարել են նախարարական մակարդակով բանակցություններ, որոնք պետք է նվիրված լինեին սիրիական ճգնաժամին, սակայն Փարիզում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչություններն ամբողջությամբ փոխել են այսօրվա հանդիպման օրակարգը: Մասնավորապես, քննարկվելու է «Իսլամական պետության» այսօր հրապարակված տեսաուղերձը, որում ահաբեկիչները սպառնում են նոր հարձակումներով՝ թիրախավորելու Լոնդոնը, Բեռլինն ու Հռոմը: Ահաբեկիչներն այսօր ստանձնել են երեկվա արյունալի հարձակումների պատասխանատվությունը՝նշելով, դր դրանք Մուհամմեդ Մարգարեին հասցված վիրավորանքի և Միացյալ նահանգների գլխավորությամբ Իսլամական պետության դիրքերին իրականացվող ավիահարձակումների պաստասխանն են:
«Սա ֆրանսիացիների համար նոր սեպտեմբերի 11 է», նշված է ահաբեկիչների հայտարարության մեջ: Մինչ Վիենայում նախարարական հանդիպման մեկնարկը Միացյալ նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրենց զորակցությունն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, դատապարտել են ահաբեկչության ցանկացած դրսևորում և ընդգծել աշխարհին սպառնող չարիքի դեմ միասնական պայքարելու անհրաժեշտությունը:




