Հասարակություն

Ադրբեջանի էկոլոգիական բացասական իրավիճակը վտանգավոր է Հայաստանի համար. գիտնական

aidaavetisyan
Ադրբեջանում նավթի ու գազի հանքավայրերի շահագործումից  դեռևս 20-ից 30 տարի անց  տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակը վատթարացել է: Ադրբեջանի մերձկասպյան և կասպյան տարածքների երկրակեղևում ընթացող վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսների  արդյունքում տարածաշրջանի երկրները հայտնվել են  անտրոպոգեն աղետի շեմին: Իրավիճակի մասին ահազանգում է  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մանե Հակոբյան-Ակլունցը, ով դեռևս 1997 թվականից Ադրբեջանի և նրա հարակից տարածքներում  իրականացրել է մոնիթորինգ՝ սեյսմիկ գեոդինամիկ գործընթացների վերաբերյալ:

 

 

Ադրբեջանի տարածքում նավթի գրեթե 169  և գազի՝ 94 տարի  ընթացքող անկառավարելի արդյունահանումը տարածաշրջանի երկրների համար ստեղծել է ակտիվ սեյսմիկ գոտի: Նավթի ու գազի հանքահորերի հորատացման-շահագործման ընթացում  գրանցվել են բազմաթիվ անտրոպոգեն աղետներ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մանե Համկոբյան-Ակլունցն օրինակ է բերում 2013 թվականին «Բուլլա Դենիզ» գազային հանքավայրում տեղի ունեցած վթարը:

Ծայրահեղ վտանգված է Բաքուն, Ապշերոնյան թերակղզին, արհեստական ջրամբարներն ու  հատկապես մեծ տարողության Մինգեչաուրի ջրամբարը: Ժամանակի  ընթացքում սեյսմիկ անտրոպոգեն պրոցեսները վերոնշյալ  տարածքներից անցնում են տարածաշրջանի երկրներ, նշում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն ու բերում օրինակ ՝ վերջին ամիսներին  Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղը, Լարսի անցակետում պարբերաբար տեղի ունեցող փլուզումները  դրա արդյունքն են: Նաև այս տարվա սեպտեմբերին Շեքիի մոտ տեղի ունեցած երկրաշարժը, որը Ադրբեջանը  հայտարարում էր՝ Հայաստանի ձեռքի գործն է,  նույնպես անտրոպոգեն գործընթացի արդյունք է, ասում է քաղաքագետը:

«Ինչու՞ ենք մենք անհանգստացած, որովհետև սրանք իրենց բնույթով եւ ընդգրկմամբ այնպիսի աղետների  կարող են հանգեցնել մոտ ապագայում, որոնք կխոցեն ոչ միայն Ադրբեջանի տարածքը, այն իր ծանր հետևանքները կունենան նաեւ ՀՀ, ՎՀ, ՌԴ-ի  և ԻԻՀ համար»:

Պարբերաբար տեսնում ու լսում ենք Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած  սողանքների, գրունտային փլուզումների մասին, սակայն ամենաուժեղ փլուզումները տեղի են ունենում Բաքվի կենտրոնում: Կասպից ծովում հսկայական գազային շիթեր են դուրս հորդում, որոնք նոր են առաջացել և գնալով ուժեղանում են, ինչն էլ նախազգուշացնում է  հետագա աղետի մասին,  ասում է ֆիզիկոսը:

Ադրբեջանի էկոլոգիական բացասական իրավիճակը վտանգավոր է ՀՀ տարածքում գտնվող արհեստական ջրամբարների, ռազմավարական նշանակության  Սևանա լիճի և  Մեծամորի ատոմակայանի համար, ահազանգում է  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մանե Հակոբյան-Ակլունցը:

Ադրբեջանը հայտարարում է, որ մինչև 2020 թվականը Բաքվից 10 կմ հեռավորության վրա կառուցելու է երկրի առաջին միջուկային ռեակտորը, որը ֆիզիկոս Ման Հակոբյան-Ակլունցի խոսքով՝ այլ վտանգ է ավելացնում:

«Ռադիացիոն բաղադրիչ: Ենթադրենք մագման չի լինում, բայց ավերումներ են լինում, 10.12 մագնիտուդի, այդ դեպքում կնշանակի, որ եթե փոքր երկրաշարժ լինի Ադրբեջանում՝ Բաքվի տարածքում, այդ ատոմակայանը կավերվի»:

Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա մոտ ապագայում տարածաշրջանում կսպասվեն անտրոպոգեն  աղետներ, որոնք էլ կհանգեցնեն սուպերհրաբխի ժայթքմանը: Արդյունքում, ողջ տարածաշրջանը կվերածվի նախադեպը չունեցող անտրոպոգեն գոտու, ինչի վերականգնում էլ մեր քաղաքակրթության ուժերից վեր է, ասում է քաղաքագետ Արա Պապյանն ու տարածաշրջանի երկրներին սպառնացող  վտանգը կանխելու նպատակով  առաջարկում է քայլեր:

«Առաջին հերթին  պետք է կասեցնել գազի և նավթի արդյունահանումը, որովհետև դա շարունակում է խորացնել այդ վտանգը: Տարածաշրջանում պետք է ամեն կերպ դադարեցնել պատերազմները, որովհետև այդ ռմբակոծությունները կարող են նպաստել մարդածին անտրոպոգեն աղետների ու հրաբուխների արագացմանը: Այստեղ էական չէ, թե  Հայաստանի կողմից  անպայման հարվածելու դեպքում, ինքնին Ադրբեջանի կողմից ռմբակոծությունների արդյուքնում  հետհարվածի հետևանքով կարող են  ունենալ դառը հետևանքներ իրենց համար»:  

Ադրբեջանում ոլորտի մասնագետները վաղուց տեղյակ են իրենց երկրում տիրող իրավիճակի մասին, սակայն ամեն կերպ կոծկում են տվյալները, քանի որ  Արա Պապյանի ձևակերպմամբ, չի բխում Ալիևի շահերից:

Կարդացեք նաև

Back to top button