

Մեր երկրի գործարների համար Եվրոպական միության պատվիարկությունը տեղեկատվական միջոցառում էր կազմակերպել՝ մեկ անգամ ևս նրանց ծանոթացնելու ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից, կամ որ ավելի հայտնի է GSP + համակարգից օգտվելու կանոնները: Չնայած ԵՄ ընձեռած հնարավորությանը, հայկական կողմը գրեթե չի օգտվում այս հնարավորությունից: Պատճառները տարբեր են, մի դեպքում գործարարներն անտեղյակ են, մյուս դեպքում էլ համակարգից օգտվելու համար գիտելիքներ են անհրաժեշտ:
Հայաստանն աշխարհի 14 երկրներից է, որի արտադրանքի կարիքը ոչ միայն Եվրոպան ունի, այլ նաև արտահանման արտոնություններ է տվել: 3300 ապրանքների համար զրոյական մաքսատուրք է գործում, իսկ 3900 համար՝ նվազեցված մաքսատուրքեր են սահամված: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ եվրոպան մեր երկրին նման հնարավորություն է տվել երկու պատճառով՝ նախ, որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, և ունենալով արտոնությունների նման համակարգ, չի կարող լուրջ մրցակցություն առաջացնել եվրոպական շուկայում, քանի որ արտահանման ծավալները փոքր են: Բացի այդ, Եվրոպան ինքը կարիք ունի հումքի կամ արանքների, հետևաբար հրաժարվելով մաքսատուրքերից կամ դրանք ցածր արժեք սահմանելով, զարգացնում է իր տնտեսությունը:
Հայ գործարարները, սակայն, գրեթե չեն օգտվում ընձռեած հնարավորւթյուններից: Գործատուների հանրապետական միության նախագահը նախ կարծում է, որ տնտեսվարողների մեծ մասն անտեղյակ է, հետո նաև նկատում է, որ GSP +( ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգ) համակարգից օգտվելը բավականին բարդ է, լեզվի իմացություն է պահանջում, ապրանքների ճիշտ կոդերի ընտրություն:
«Խնդիրներից մեկը նաև այն է, որ չկա միացյալ ռեեստր: Մենք դեռ չգիտենք, թե հստակորեն որ կազմակերպությունները որ ապրանքներն են արտահանում: Չենք կարող ամենամյա վիճակագրություն ձևավորել»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը կարծում է, որ GSP + համակարգը Հայաստանի համար կարևոր է, քանի որ հայկական բիզնեսը կարող է միջազգայնացվել: Դեպի ԵՄ երկրներ ապրանքների արտահանումը չի հակադրվում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, քանի որ Եվրոպան ինքն է որոշում, թե որ երկրին նման արտոնություն տա: Գագիկ Մակարյանը նկատում է, որ չնայած տրված հնարավորությանը միայն մոտ 25 անուն ապրանք է GSP + համակարգով Եվրոպա հասնում:
Եթե Հայաստանում հավասար մրցակցային պայմաններ լինեին, մեր բզինեսմենները անկախ իրենց ակմքից կօգտվեին այս համակարգից:
Մակարյանի փոխանցմամբ, Հայաստանում ներակայացված տարբեր երկրների դեսպանները ևս մտահոգ են, քանի որ իենց երկրները ունեն ապրանքի կարիք, սակայն, հայ գործարաները, չնայած ունեն հնարավորություն, սակայն դրանից գրեթե չեն օգտվում:
Հայաստանի Արատանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը կարծում է, որ խնդիրը ավելի խորն է, քան առաջին հայացքից թվում է, այստեղ կարևոր դերակատարում ունի խորհրդային տարինրի հետքը նաև: Մխչյանը չի կարծու, որ եվրոպական շուկայում հայկական ապրանքները մրցունակ չեն.«Մենք ունենք այնպիսի ապրանքներ, որոնք մրցունակ են ամբողջ աշխարհում: հայաստանն ունի ապրանքեր, որոնք այսօր Սինգապուր է արտահանում, բայց մենք դրանք չենք տեսնում: Այնտեղ մեկ շիշը վաճառվում է ութ դոլարով»:
Մեր երկրի գործարների համար Եվրոպական միության պատվիարկությունը տեղեկատվական միջոցառում էր կազմակերպել՝ մեկ անգամ ևս նրանց ծանոթացնելու ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից, կամ որ ավելի հայտնի է GSP + համակարգից օգտվելու կանոնների հետ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն վստահ է՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդակացությունը որևէ կերպ չի խոչընդոտի GSP +համակարգից օգտվողների գործունեությանը. «Սա Հայաստանի համար արտահանման շուկա է, և ոչ մի կապ չունի ԵՏՄ անդակացության հետ»:




