Եվրամիութւունը որոշել է ևս վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Բարձրաստիճան գերմանացի չինովնիկները Handelsblatt պարբերականին հայտնել են, որ դաշնային կանցլերը ևս կողմ է Մոսկվայի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը: Bloomberg գործակալության փոխանցմամբ, հարցը քննարկվելու է Եվրամիության կառավարության ղեկավարների՝ դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովի ժամանակ: «Չկան պատճառներ դրանք չեղյակ հայտարարելու համար»,- ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնյան:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ պատժամիջոցների երկարաձգմանը կողմ է նաև պաշտանական Լոնդոնը: