
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝
ժամը 15:00-ի դրությամբ, Սևանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում
տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




