ԿարևորՏնտեսական

Նախագահն այցելեց Արարատի մարզի արտադրական ձեռնարկություններ

hasmikdilanyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Սպայկա» ընկերություն, հետո նաև Արարատի մարզի մի  ընկերություններ՝ Արարատի կոնյակի գործարան, «Գրանդ Մաստեր», «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններ, ինչպես նաև Սուրենավան համայնքում գործող բիտումի գործարան: Նախագահը ծանոթացել է գործարանների  արտադրական հնարավորությունների հետ:

 

 

Արտահանման  մեկնարկն ամեն տարի հայկական ծիրանով էր ազդարարավում: Այս տարի, սակայն, առաջին, բայց ոչ վերջին անգամ  խախտվեց այդ ավանդությը: Մինչ ծիրանը, Հայաստանից արտահանվեց վաղահաս կարտոֆիլը՝ հազար տոննա:

Արտահանման շուկայում առաջատարը «Սպայկա» ընկերությունն  է, որը 2015-ին նախորդ տարվա ծավալներից երկու անգամ ավելի շատ թարմ պտուղ- բանջարեղեն է արտահանել: Մթերված 24 հազար  տոննա խաղողին շուտով կավելանա ևս15- 20  հազար տոննա՝ շահագործման հանձնվող արտադրամասի միջոցով:  Նախատեսվում է  իտալական սարքավումներով  վերմշակման նոր արտադրամաս շահագործել:

«Սպայկայում» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  ոչ միայն այս, այլ նաև մեկ այլ նոր  սպասրակման կենտրոնի հնարավորությունների հետ  ծանոթացավ:  «Նախատեսվում է նաև այս տարի մեկնարկել  YOLVO և   KRONE   ընկերությունների ավտորիզացված սերվիս կենտրոնը, որտեղ ևս 25 աշխատատեղ կավելանա»,- ասում է «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Ակնակալիքները մեծ են նաև Հայաստանի՝ ԵՏՄ- ին անդամակցելուց: Ընկերության ներկայցուցիչը վստահ է՝ որակյալ արտադրանք ունենալու դեպքում արտահանման ծավալները կարող են ավելացնել 3-4 անգամ: «Տեսնելով այս տարվա անդրադարձը մեր գործունեության վրա՝ կարծում ենք, որ մյուս տարի ևս հնարավորություն կլինի ավելացնել արտահանման ծավալները:  ԵՏՄ անդամակցելով մոտ 10 տոկոսով կրճատվեցին և ժամանակի վրա ծախսը,և  բեռնափոխադրումների  վրա իրականացվող ծախսերը: Դա բավականին լուրջ մրցակցային առավելություններ տվեց մեր հայկական ընկերություններին»,- ասում է Կարեն Բաղդասարյանը։

Արտահանման շուկաների աշխարհագրությունը չի  սահմանափակվում միայն ԵՏՄ անդամ երկրներով, հատկապես որ՝ ռուսական ռուբլու արժեզրկումն  իր բացասական հետքը թողեց նաև այս ընկերության գործունեության վրա: Կարեն Բաղդասարյանը նկատում է ՝  ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված իրենց արտադրանքի մրցակացային դիրքերը թուլացել են, սակայն, փորձում են շուկաները դիվերսիֆիակցնել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նաև Արարատի կոնյակի գործարան: Այստեղ  պատվավոր հյուրին կոնյակի հնեցման բոլոր գաղտնիքները ներկայացրեցին:  Նախագահը  կոնյակի հատուկ տակառ կունենա՝ իր ստորագրությամբ և այցելության ամսաթվով: Այստեղ նման տակառներ ունեն   գործարան այցելած բոլոր  պատվավոր հյուրերը՝  նաև ՊՆ Սեյրան  Օհանյանը:

Ի դեպ՝ այստեղ պատվավոր հյուրերի համար ոչ թե նոր, այլ  բարձր տարիքի կոնյակ են հնեցնում՝ նրանց տրամադրում այն ժամանակ, երբ հյուրն ինքն է ցանկանում: Երեքից հիսուն տարեկան կոնյակները  տարբեր անվանումներ ունեն՝ «Գրանդ Սարգիս», «Արմենիկա», «Արինե», «Ավետիս»:  Տեղացի սպառողը  19-րդ դարի սկզբից հիմնադրված այս գործարանի արտադրանքը հայկական շուկայում չի գտնի:  2002թ  ըկերությունը միայն կոնյակի  արտահանմամբ է  զբաղվում:

Արարատի կոնյակի գործարան սեփակատեր  Սարգիս Վարժապետյանը  խաղողի մթերման  այս տարվա  ծավալներն է ներկայացնում՝ համեմատելով 2014թ հետ, նաև պարզաբանում է՝ արտահանման ծավալների կտրուկ վազումը ռուսական ու ուկրաինական շուկաներում տիրող իրավիճակով է պայմանավորված: Հենց այս երկու երկրներն են հիմնական գործընկերները։ «Այս տարի մթերել ենք 8277 կգ խաղող, նախորդ տարի՝ 5140 կգ: Մենք ստիպված ենք այս տարի շատ մթերել, որովհետև այս մթերումների կարիքը,  կարող եմ աել, որ նույնիսկ չունեինք: Բայց ելնելով ժողովրդի վիճակից՝ մենք այդ խաղողը տեղավորեցինք մեզ մոտ: Գումարների մի մասը՝ 482 մլն դրամ, վճարել ենք,  մոտ 650 մլն մնացել է: Մի մասը կվճարենք մինչև Նոր տարի, մյուսն էլ հետո: Սակայն, մեծ հավանականություն կա, որ կփակենք մինչև տարեվերջ»:

Սարգիս Վարժապետյանը ևս այն կարծիքին է, որ պետք է արտահանման նոր շուկաներ գտնել։

Նախագահն  այցելեց նաև  «Գրանդ Մաստեր», «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններ: «Գրանդ Մաստերը» 2006թ  ընդգրկվել է «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ:  Հիմնական գործունեության ոլորտը ստվարաթղթե արկղերի արտադրությունն ու տպագրական արտադրանքի թողարկումն  է:  2010թ սկսած վերազինման ու արդիականացման ծրագրի շրջանակներում կատարվել է շուրջ 15,9 մլն դոլարի ներդրում, ունի  250 աշխատատեղ՝  միջինը 183  հազար դրամ աշխատավարձ  են ապահովում այստեղ:

«2015թ հունվարից մինչև սեպտեմբեր  իրացման ծավալները կազմել են 10 մլրդ 500 մլն դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ամիսների ցուցանիշերից 52,4 տոկոսով ավելին է»,- նկատում է «Գրանդ Մաստեր» ընկերության տնօրեն  Միքայել   Հարությունյանը։

Ծխախոտահամուքի մթերմամբ ու վերամշակմամբ զբաղվող «Մաիսի Տոբակո» ընկերությունը 550 աշխատող ունի ՝ միջինը 120 հազար  դրամ աշխատավարձով:  2010-2015թթ ընթացքում ներդրումների ծավալը կազմել է 14,5 մլն դոլար: Տավուշի, Արարատի , Արմավիրի և Վայոց ձորի մարզերում. ինչպես նաև ԼՂՀ-ում՝  Մարտունու և Ասկերանի  վարչատարածքներում,     չորացման 318 խցիկ են ձեռք բերել, տեղեկացնում է «Մասիս  Տոբակո» ընկերության  գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը: «2015թ մշակվել է 620հա հողատարածք, սպասումե նք 10 հազար տոննա ծխախոտահումք արտադրանքի իրացման ծավալը 2 մլրդ  89 մլն 540 հազար դրամ»։

Դեռ  2005թ հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի մակարդակով բիտումի արտադրության գործարան կառուցելու  որոշում էր կայացվել։ Արարատի մարզի  Սուրենավան համայնքում արդեն հաջորդ տարի  գյուղում գտնվող  նավթամթերման բազայի հիման վրա  բիտումի արտադրության նոր գործարան կառուցելու  նպատակով համապատասխան  ներդրումներ  կատարվեցին։ 2015թ   նշված գործարանը ձեռք  բերեց  «ՌՈՍՆԵՖՏ Արմենիան», որտեղ էլ Ռուսաստանից ներկրված որակյալ հումքի վերամշակմամբ բարձրորակ ճանապարհային  բիտումի արտադրություն կազմակերպվեց։

Նախագահն այցելեց  նաև այս գործարան, որտեղ աշխատում է 39 մարդ, արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրել ամսական մինչև 2 հազար տոննա բիտում,  իսկ լրիվ հզորության անցնլու դեպքում տարեկան հնարավոր է արտադրել մինչև 43 հազար տոննա արտադրանք՝ հասցնելով  աշխատակիցների քանակը մինչև 50-ի: Նշված ծավալները կբավարարեն ՀՀ և ԼՂՀ ճանապարհային բիտումի պահանջարկի մեծ մասը: Ընկերությունում տեղադրված ժամանակաից սարքավորումները թույլ են տալիս Հայաստանի բնակլիմայական պայմաններին բավարարող բարձրորակ բիտում արտադրել:

 

 

Կարդացեք նաև

Back to top button