
Մեծ Բրիտանիայի քաղաքացին պատմել է, թե ինչպես կարելի է կաշառել Եգիպտոսի օդանավակայանի աշխատակցին և ցանկացած բան բարձրացնել ինքնաթիռ: Նա պատմել է, որ տարեսկզբին Շարմ-էլ Շեյխում հանգիստն անցկանելուց հետո Լոնդոն վերադառնալիս օդանավակայանում ուղևորների հսկայական հերթ է գոյացել, նրանց մոտեցել է օդանավակայանի անվտանգության աշխատակից և առաջարկել 20 ֆունտ-ստերլինգի դիմաց շրջանցել հերթն ու առանց ուղեբեռի ստուգման միանգամից հասնել ինքնաթիռին, և նրանք միակը չեն եղել, ում նման ծառայություն է առաջարկվել:
Միջադեպի մասին ռուսական օդանավի կործանումից հետո բրիտանացի ուևորները պատմել են Sky News հեռուստաընկերությանը:
Նկարը՝ Sky news-ի




