Միջազգային

Էներգետիկա եւ բեռնափոխադրումներ.վրաց-ադրբեջանական համագործակցությունը խորանում է

Նախօրեին  երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ալիեւն ու Մարգվելաշվիլին այսօր քննարկել են նաև էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Ալիևն ասել է, որ  Բաքուն շատ է ցանկանում միջազգային բեռնափոխադրումների ոլորտում Վրաստանի հետ հանդես գալ միասնական:

Ալիևը կարեւորել է Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու նվազագույնը 45 մլրդ դոլար արժողությամբ Հարավային հոսք գազային միջանցքի կառուցումը, որը, նրա խոսքով, «այսօր մեծ տնտեսական եւ քաղաքական նշանակություն ունեն եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի, եւ Եվրոպայի համար»:

Back to top button