Տնտեսական

Հայաստանում ձկնաբուծության ոլորտը բարձիթողի վիճակում է

karenghazaryan
Հայաստանում ձկնաբուծությունը ներկայումս բացարձակապես բարձիթողի վիճակում է: Այս մասին շարունակում է ահազանգել Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն հ/կ նախագահ Արթուր Աթոյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով ձկնարտադրության ոլորտի ներկա վիճակին և զարգացման խոչընդոտներին՝ նա հայտարարել է, որ ձկնարտադրողները ներկայումս ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ թելադրանքներ, որոնք ի վիճակի չեն դիմագրավել:

 

Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն հ/կ նախագահ Արթուր Աթոյանը կասկածի տակ է առնում գյուղատնտեսության նախարարության անկեղծությունն այն հարցում, որ հայտարարում է, թե ոլորտում աճ է գրանցվել 13 եւ 14 թվականներին՝ չխոսելով, սակայն, 15 թվականի վիճակի մասին:

«Սա նշանակում է, որ գյուղնախարարությունը կամ իրավիճակին չի տիրապետում, կամ չի ցանկանում տիրապետել, կամ ընդհանրապես շահագրգռված է փաստերը խեղաթյուրելու, ծռմռելու, ոչ ճշգրիտ պատկեր ներկայացնելու հարցում»:

Արթուր Աթոյանը շեշտեց, թե իր կողմից բարձրացված հարցերը անպատասխան են մնացել: 17 գրություն է ուղարկել գյուղնախարարություն, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Նա պնդում է, որ ոլորտում իրավիճակն անմխիթար է ու բարձիթողի մատնված:

Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն հ/կ նախագահի խոսքով՝ կառավարությունը հայտարարել է ինչ-ինչ քայլերի մասին, սակայն, ոչինչ չի արվել, իսկ իրավիճակը շտկելու համար իրենց կողմից արված համագործակցելու առաջարկները անտեսվում են, քանի որ ոլորտը բարձիթողի է մատնված միտումնավոր՝ ոլորտը մենաշնորհացնելու հեռահար նպատակով:

Կարդացեք նաև

Back to top button