
ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գերատեսչությունը համագործակցում է Սուդանի իշխանությունների հետ ավիավթարից զոհված ՀՀ քաղաքացիների աճյունները հնարավորինս արագ հայրենիք տեղափոխելու համար։
«Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Հարավային Սուդանում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։ Այս դժվարին պահին մաղթում ենք ուժ ու կորով վերապրելու այս կորստի ցավը։ Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է տեղի իշխանությունների, ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության, ինչպես նաեւ Սուդանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ զոհված ՀՀ քաղաքացիների փաստաթղթերի տրամադրման եւ նրանց աճյունների՝ հնարավորինս արագ հայրենիք տեղափոխման կազմակերպման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:




