Միջազգային

Associated Press.А321-ում ռումբի վարկածը հայտնվել է ԻԼԻՊ գրոհայինների հեռախոսազանգերի գաղտնալսման արդյունքում

Սինայի թերակղզում A321 ինքնաթիռի՝ պայթյունի պատճառով կործանման վարկածը ծագել է ԻԼԻՊ գրոհայինների հեռախոսազանգերի գաղտնալսման արդյունքում, գրում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հակված են այն տարբերակին, որ Սինայի թերակղզում ընկած ռուսական օդանավը կարող էին պայթեցնել ԻԼԻՊ-ի գրոհայինները կամ ԻՊ խմբավորումներից մեկը:

NBC հեռուստաընկերությունն էլ տեղեկացրել է, որ քննարկվում է պայթուցիկ սարքը օդանավակայանի աշխատակիցներից մեկի կողմից ինքնաթիռ տանելու փաստը:

Կարդացեք նաև

Back to top button