
Մեկ մարդ սպանվել է, 5-ը՝ վիրավորվել, Մերսեդ քաղաքում գտնվեղ Կալիֆոռնիայի համալսարանում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով KFSN հեռուստաալիքին: Ըստ աղբյուրի օրվա առաջին կեսին ուսանողը դանակով հարձակվել եւ վիրավորել է 5 հոգու: Դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը հրազեն են կիրառել, որի արդյունքում հարձակվողը սպանվել է: Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։




