

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալնետինա Մատվիենկոյին այսօր ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ինչպես հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում նշել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարը՝ քննարկվել են տնտեսական, կրթական եւ մշակութային հարցեր, խոսել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին։
Վալենտինա Մատվիենկոն պաշտպանել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԵՏՄ անդամ երկրների առեւտրաշրջանառությունը ռուբլով իրականացնելու առաջարկը, նշել է, որ վերջիվերջս պետք է ունենալ մեկ արժույթ, որպեսզի կախված չլինել արժույթի տատանումներից, ,սական նկատել է միաժամանակ, որ բա երկարատեւ գործընթաց է, բավականին աշխատանք է պահանջում։
Արմինե Գեւորգյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 20։00- ի թողարկման ժամանակ




