Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հաղթանակի մասին: Ինչպես հաղորդում է BBC-ն, 99 % ընտրողների ձայների հաշվարկի արդյունքներով ԱԶԿ հաղթել է՝ ստանալով ընտրողների 49.4 % ձայներ, որը խորհրդարանում ապահովում է մեծամասնության՝ 316 տեղ, եւ թույլ է տալիս ստեղծել միակուսակցական կառավարություն:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությանը միայնակ կառավարություն ձևավորել չէր հաջողվել:
Խորհրդարան անցել են նաեւ ձախակենտրոն Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը(25,4% ձայնով), ազգայնական Ազգայնական շարժում կուսակցությունը(11,9%) եւ պրոքրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը(10,7%):
Ինչպես հայտնում է РИА “Новости”-ն Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ երկրի քաղաքացիները, քվեարկելով արտահերթ ընտրություններում, աջակցում են «Թուրքիայի միասնության եւ ամբողջականությանը»: «Մեր քաղաքացիները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ հունիսի 7-ի ընտրության կրկնությունը համարվող նոյեմբերի 1-ի ընտրությունն անցել է ժողովրդավարական չափանիշներով։ Նա նշել է, որ այդ ընտրությունները Թուրքիայում արդեն 13 տարի իշխող ԱԶԿ-ին հնարավորություն են տվել ևս 4 տարի ղեկավարել: Նա շնորհակալություն է հայտնել ընտրությանը մասնակցած բոլոր կուսակցություններին, քվեարկությանը մասնակցած ժողովրդին ու շնորհավորել վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:
«Մեր ժողովուրդը նոյեմբերի 1- ի ընտրություններում հստակ ցույց է տվել, որ ցանկացած տարաձայնությանը նախապատվություն են տալիս գործողություններին ու զարգացմանը», — ասել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ քաղաքացիները քվեարկելով ցույց են տվել Թուրքիայի «միասնության ու ամբողջականության» իրենց ձգտումը:




