Տնտեսական

Հոկտեմբերի 31-ը խնայողությունների համաշխարհային օրն է

hasmikdilanyan
Հայ բանկիները կոչ են անում ցածր եկամուտ ունեցող քաղաքցիներին խնայողություններ կատարել: Նրանք վստահեցնում են՝ խնայողություն անելու համար բոլորովին պարտադիր չէ ապահովված լինել, ավելին,  հենց  ցածր եկատուտ ունեցող քաղաքացիները պետք է խնայողություն կատարեն: Պատճառաբանությունը հետևյալն է՝ բարձր եկամուտներ ունեցողների մոտ ֆինանսական խնդիրներ ավելի քիչ են լինում: «Խնայողությունը մարդու ավելի անվտանգ ու ապահով է դարձնում»,-  կարծում է Բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը՝ կոչ անելով «Խնայել  սիրելիների համար»: «Մեր երկրում ավանդներ ունենալու և ապահով զգալու բոլոր երաշխիքներն ունենք»,- ասում են  մասնագետներն ու մատնացույց անում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին: Հոկտեմբերի 31-ը խնայողությունների համաշխարհային օրն է: Խնայում են արդյո՞ք,  մեր հայրենակիցները, որքան ավանդի փոխհատուցում է խոստանում հիմնադրամը:

 

Աշխարհում հոկտեմբերի 31-ը նշվում է  խնայողությունների համաշխարհային օր:  ՀՀ-ն  արդեն հինգերորդ տարին է, որ  հետ չի մանում համաշախրհային  միտումներից: Խնայողություն բառն անգամ լսելիս առաջին ռեակցիան  «Հայաստանում բարձր է աղքատության մակարդակը», «տնտեսությունը հասարակ քաղաքացիների համար չի զարգանում», ու նմանատիպ մտքեր են  գալիս:  Սակայն, հայ բանկիրները, հղում անելով միջազգային փորձին, միաբերան պնդում են՝ խնայողություն անելու համար բոլորովին պարտադիր չէ ապահովված լինել, ավելին, հենց  ցածր եկատուտ ունեցող քաղաքացիները պետք է խնայողություն կատարեն:

Պատճառաբանությունը հետևյալն է՝ բարձր եկամուտներ ունեցողների մոտ ֆինանսական խնդիրներ ավելի քիչ են լինում: «Խնայողությունը մարդու ավելի անվտանգ ու ապահով է դարձնում»,-  կարծում է Բանկերի միության  փոխնախագահ Սեյրան Սարգսյանն ու  ավելի քիչ ծախսելու  տարբերակներ առաջարկում՝ խնայելու համար հորդորում են նպատակ դնել, կրճատել ծախսերը, ընդորում ծախսերը կրճատելը կենսական նշանակության  ապրանքներին չի վերաբերում:

Մասնագետներն առաջարկում են հատկապես թանկաժեք իրեր գնելիս փնտրել ու գտնել  նույն ապրանքի  մատչելի տարբերակը:  Գնումների գնալիս անպայման անհրաժեշտ իրերի  ցուցակ ունենալ: Նրանք, ովքեր խնայողություններ են կատարում ու գիտեն, թե ինչպես ճիշտ անեն,նրանք ավելի ճիշտ որոշումներ են ընդունում՝ իրենց համար ստեղծելով անվտանգության բարձիկներ: Իսկ ամենակարևորը, որ երիտասարդները սկսեն խնայել, սա նույնպես ՀՀ բանկերի միության փոխնախագահի հորդորն ու խորհուրդն է.«Խնայողություն անելու համար փորձենք եկամուտ ստանբալի մի փոքրիկ գումար խնայել: Երբ որ այն արդեն առկա է, փորձել, որ այդ խնայողությունը նույնպես եկամուտ ապահովի:

Սա էլ  տնտեսած գումարը բանկերում պահելու առաջարկն է: Բանկում ավելի ապահով է, ավելին, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պատասխանատու է  դրամային ավանդների դեպքում  մինչև առայժմ չորս մլն դրամ գումարի  համար: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը երկու միլիոն հայկական դրամ է. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը երկու միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև չորս միլիոն հայկական դրամով: Ի դեպ, նույն քաղաքացին նույնչափ գումար կարող է տարբեր բանկերում ունենալ: Օրերս ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունեց “Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին”  օրենքում առաջարկվող փոփոխություններն ու այն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր քաղաքացի մինչև տասը մլն դրամ  առավելագույն սահամանաչափով  ավանդի վերադարձի հնարավորություն կունենա, եթե ավանդը միայն դրամային, իսկ եթե արտարժութային է, երկու միլիոն դրամի փոխարեն երաշխավորված գումարը դարձել է հինգ մլն դրամ:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը ցրում է  բոլոր կասկածները՝ բանկային համակարգում ռիսկեր չկան, իսկ համակարգի ամրության գրավականը մինչ այժմ վերադարձի  դեպքի բացակայությունն է:

«Ահա թե ինչպիսին է անցած տասը տարիների դինամիկան՝ ստեղծման օրվա համեմատ ֆիզիկական անձանց ավանդների գումարներն   աճել են շուրջ տասն անգամ: Երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թիվն աճել է վեց անգամ:

Առևտրային բանկերը յուրաքանչյուր եռամսյակ հիմնադրամին վճարում են գումարի 0,05 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ միլիոն դրամը:  Վճարման թիվն ամրագրված է   «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  օրենքում:  «Ավանդների ծավալի փոփոխությունը բանկերի վրա դրական ազդեցություն կունենա»,- կարծում է ՀՀ բանկերի միության փոխնախագահ Սամվել Սարգսյանը:

 

Ավանդների  հատուցումը երաշխավորող հիմնադրամի 2014թ հաշվետվության համաձայն,  նախորդ տարի  2013թ համեմատությամբ  ավանդատուների թիվն աճել է 76 տոկոսով, կազմելով՝ 1 մլն 703 հազար 155 ավանդատու: 2014թ  դեկտեմբերի տվյալներով,  միայն դրամով ավանդ ունեցող ավանադատուների ընդանուր կշիռը կազմել է 84,33 տոկոս,  միայն արտարժույթով ավանդատուների կշիռը՝ 6,55 տոկոս:

Կարդացեք նաև

Back to top button