Միջազգային

36 տարի անց Չինաստանը փոխեց դեմոգրաֆիկ քաղաքակությունը

Պեկինը փոխում է դեմոգրաֆիկ քաղաքականությունը: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կթուլատրի ընտանիքներին երկու երեխա ունենալ, հայտնում է «Սինխուա» գործակալությունը: 1979 թվականից Չինաստանում գործում է «Մեկ ընտանիք, մեկ երեխա» կարգախոսը, որի նպատակն է սահմանափակել բնակչության արագ աճը: 2013 թվականին Չինաստանի իշխանությունները մեղմել էին կանոնը, թույլ տալով ունենալ երկու երեխա, եթե ամուսիններից մեկն ընտանիքում միակ երեխա է:

Չինաստանի քաղաքականությունը բազմիցս արժանացել է արևմտյան ժողորդագիրների քննադատությանը, նրանք նշում էին, որ այն լուրջ արդյունքներ չի տալիս,սակայն իր հետ բերում է բազմաթիվ բացասական հետևանքներ, որոնցից մեկը բնակչության կտրուկ ծերացման փաստն է: ՄԱԿ-ի տվյալներով, 2050 թվականին Չինաստանի բնակչության 25 տոկոսից ավելին  կլինի 65 տարեկանից բաձր, երիտասարդների ուսերին կընկնի ահռելի մեծ թվով տարեցների խնամելու բեռը: Նշենք, որ Չինաստանի բնակչությունն անցնում է մեկ միլիարդ 300 միլիոնը:

chinaci erexa

chin erexa

Back to top button