Տնտեսական

Այգեհովիտի բնակիչներին 161 մլն դրամ կհատկացվի

hasmikdilanyan
Ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ սահմանամերձ համայնքի խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու պատճառով բնակիչներին հասցված վնասի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 161 մլն դրամ: ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ, վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական շփման գծում, առանձնապես Այգեհովիտ գյուղի մոտ, դիտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակտիվություն:

Այգեհովիտում շուրջ 15 օր է ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսությունների, քանի որ հակառակորդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքները և խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին: Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ նշված բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 161 մլն դրամ` 115 տոննա խաղողի բերքը հաշվարկվել է 140 դրամ մթերման գնով:

«Սահմանապահ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Այդ 22 հեկտարի վրա հնարավոր չի եղել խաղողի բերքը հավաքել և մենք փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այգեհովիտի բնակիչներին հասցված վնասները փոխհատուցելու համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

Կարդացեք նաև

Back to top button