Միջազգային

Իրանն առաջին անգամ կմասնակցի Սիրիայի հարցով միջազգային բանակցություններին

Թեհրանը մտադիր է մասնակցել ուրբաթ օրը նախատեսված Սիրիայի կարգավորման միջազգային բանակցություններին, հայտնում է Իսլամական Հանրապետության ԱԳՆ- ն։ Նախարար Ջավադ Զարիֆին հոկտեմբերի 30- ին Վիեննայում կմասնակցի ԱՄՆ, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպմանը։

Ավելի վաղ՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է համագործակցել Իրանի հետ։ «Մեզ համար կարեւոր է, որպեսզի բանավեճին մասնակցեն մեր բոլոր առանցքային գործընկերները։ Նրանք (Իրանի իշխանությունները) կարող են դառնալ առանցքային գործընկերներ, սակայն դեռ այդպիսին չեն»,- ասել է Կիրբին։

Իրանն առաջին անգամ է մասնակցելու Սիրիայի հարցով միջազգային բանակցություններին։ Այս հակամարտության մեջ նա համարվում է կարեւոր դերակատար, որը պաշտպանում է նախագահ Բաշար Ասադին։

Կարդացեք նաև

Back to top button