

Սևանի առեղծվածների մասին պատմող մեր շարքի նախորդ թողարկումը Լճի հատակին, արտանիշի տարածքում մոտ 8 մետր խորության վրա հայտնաբերված հնագույն բնակավայր հիշեցնող տեղանքի մասին էր, ինչն այժմ գտնվում է հետազոտության փուլում: Ստորջրյա հետազոտության համար այս անգամ ընտրվել է այն վայրը, որտեղ ավելի մեծ հավանականություն կա հայտնաբերելու նախապատմական կենդանիների մնացորդներ: «Ռադիոլուրի» լրագրողական խումբը սակայն լճի հատակի անասելի պղտորվածության պատճառով կիսատ է թողել հետազոտությունն ու նախաձեռնել սանիտարական աշխատանքներ՝ Սևանի հատակին:









