Խաղողի մթերումը բացահայտում է խնդիրներ նաեւ մթերող ընկերություններում
Հանրապետությունում սեպտեմբերի 7- ից սկսկվել է խաղողի մթերումը: Այս ընթացքում արդեն երկու անգամ Արարատի մարզում խաղողի մթերման հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով գյուղացիները փակում են միջպետական մայրուղին: Պաշտոնյաները շտապում են գյուղացիներին հանգստացնել՝ խաղողի ողջ բերքը կմթերվի, նրանք, սակայն, ժամկետներ չեն նշում, թե երբ կստանան մթերման գումարը: Մթերող ընկերությունները նույնպես խնդիրների առջև են կանգել, ինչի մասին անգամ գյուղատնտեսության նախարարն է բարձրաձայնում՝ ակնկալելով կառավարության աջակցությունը:
Եղավ այն, ինչ կանխատեսվում էր. դեռ տարեսկզբից մթերող ընկերությունները հայտարարում էին, որ խաղողի իրացման հետ կապված խնդիրներ են ունենալու: Պատճառները նույնպես ներկայացնում էին ՝ ռուսական ոռւբլին արժեզրկվել է, խոստումնալից շուկա համարվող ԵՏՄ-ում չեն կարողանում իրացնել արտադրանքը:
Եվ ահա, խաղողի առատ բերքն այս տարի իսկական պատուհաս է դարձել ոչ միայն խաղողագործների, այլ, ինչու չէ, նաև պատկան մարմինների գլխին: Սեպտեմբերի 7- ից մթերող ընկերությունները սկսել են խաղող ընդունել: Եվ այս ընթացքում արդեն երկու անգամ Արարատի մարզում խաղողի մթերման հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով գյուղացիենրը փակում են միջպետական մայրուղին:
Առաջին անգամ մայրուղին փակվեց սեպտեմբերի 18-ին, երբ Արարատի մարզի Լուսառատ ու հարակից գյուղերի բնակիչներն էին փակել Երևան-Մեղրի մայրուղին: Գյուղացիները պահանջում էին պայմաններ ստեղծել խաղողի մթերման համար, քանի որ ոչ մի գործարան իրենց բերքը չի ընդունում: Այդ օրը շուրջ երկու ժամ միջպետական մայրուղին փակ մնալուց հետո բացվեց միայն գյուղատնտեության նախարարի տըված խոստումներից հետո:
Շուրջ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 25-ին, նույն մայրուղին կրկին փակվեց: Երկու և ավելի ժամ
մայրուղին փակ էր, գյուղացիները պահանջում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում: Մայրուղին բացվեց միայն, երբ վարչապետն անձամբ հանդիպեց նրանց հետ: Հովիկ Աբրահամյանը հայրենի մարզ շտապեց, խոսեց, համոզեց գյուղացիներին ու բերքն ամբողջությամբ մթերելու խոստում տվեց:
Վերամշակող ընկերությունները կմթերեն բերքն ամբողջությամբ, սակայն, հետո էլ գյուղացիները մեկ այլ խնդրի առջև են կանգնելու՝ չգիտեն, թե երբ կստանան մթերված խաղողի գումարը, իսկ բանկերում ավելանում են գյուղվարկերի տոկոսները:
Պատկան մարմինները մինչ խաղողի մթերումը վստահեցնում էին, որ մթերող ընկերությունները
Գյուղացիները բերքը գուցե մթերեն, սակայն, անհայտ է, թե երբ կստանան մթերված խաղողի գինը: Ընկերությունների առջև հստակ խնդիր է դրված՝ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չպետք է մնա: Մինչ այժմ մթերվել է 80 հազար տոննա խաղող, ցուցանիշը 20 հազար տոննայով պակաս է անցյալ տարվա ծավալներից:
Բարեհաջող գյուղատնտեսական տարում առատ է նաև խաղողի բերքը: Այն նույնիսկ կանխատեսվածից է բարձր, կանխատեսվող մոտ 20 տոկոսի փոխարեն այս տարի խաղողի բերքը շուրջ 30 տոկոսով ավելի է: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 281 հազար տոննա խաղող, այս տարի սպասվում է շուրջ 300 հազար տոննա։ Մթերող ընկերություններն էլ կանգնել ու դեռ կանգնելու են լուրջ խնդիրների առջև: Ստեղծված իրավիճակում դժվար է կանխատեսել, թե որն է փակուղուց դուրս գալու ելքը: