էլէներգիայի սուբսիդավորումը կազմել է 1,8 միլիարդ դրամ.Բորիս Գյուլումյան
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությանն է ներկայացրել տեղեկանք այն մասին, թե որքան էլեկտրաէներգիա են սպառել օգոստոս ամսվա ընթացքում բնակիչներն ու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Տվյալներն այսօր լրագրողներին է ներկայացրել էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը: Պաշտոնյան նշել է, որ առաջիկայում կառավարությունը կհայտարարի, թե ինչ միջոցներով է սուբսիդավորելու բարձրացված՝ 6,93 դրամը: Ի դեպ, օգոստոս ամսվա ընթացքում բնակիչ –սպառողների էլեկտրաէներգիայի միջին օգտագործած քանակը կազմում է 185կվտժ, ոչ սպառողներինը՝ 133 ԿՎՏԺ:
Սեպտեմբերն արդեն ավարտվում է, սակայն, բնակիչ սպառողներն ու ՓՄՁ-ները նոր- նոր են սկսել վճարել նախորդ ամսվա սպառած էլեկտրաէներգիայի գումարը: Ցուցակներն այս ամիս ՀայՓՈստի բաժանմունքներին ու բանկերին սովորականից ավելի ուշ են ներկայացվել: Վճարված կտորներն այս անգամ ավել տեղեկատվություն են պարունակում: Այստեղ ներառված են ոչ միայն սպառողի վճարած հոսանքի կիլովա ժամն ու գումարը, այլ նաև տեղեկատվություն այն մասին, թե որքան է սւբսիդավորելու կառավարությունը:
Հիշեցնեմ, oգոսոտսի 31-ին ՀՀ կառավարությունը «Էլեկտրական էներգիայի սակագների մեղմացման միջոցառումների մասին» որոշումն ընդունեց, որով խոստացավ փոխհատուցել որոշ խումբ սպառողների սպառած էլեկտրաէներգիայի սակագնի ավելացված՝ 6, 93 դրամը: Կառավարության խոստումը նախ միայն բնակիչ սպառողներին, հետո նաև փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին է վերաբերում: Նրանք պետք է առանձին պայմանագիր կնքեն, յուրաքանչյուր ամիս 500 կվտ ժամ էլեկտրաէներգիայից էլ ավել սպառում չունենան: Միայն այս դեպքում կառավարությունն իր վրա է վերցնում 250 կվտ ժամ էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը: ՀԷՑ-ն արդեն էներգետիկայի ու բնական պաշաների նախարարությանն է փոխանցել օգոստոս ամսվա ընթացքում ծախսած էլեկտրաէներգիայի ամփոփ տեղեկագիրը:
Նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը հատուկ ընդգծում է, որ տարեսկզբից արդեն սահմանամերձ համայնքների բնակիչները սպառած էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորում ստանում էին:
Կառավարությունը օգոսոտոս ամսվա ընթացքում կփոխհատուցի 767 հազար բնակիչ-սպառողների ու շուրջ 23 հազար փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների սպառած էլեկտարէներգիայի գումարը: Եվ այսպես, յուրաքանչյուր ամիս, մինչև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում կավարտվի աուդիտը:
«Օգոստոս ամսվա համար ՀԷՑ ՓԲԸ –ի կողմից ներկայացված սուբսիդիայի գումարը կազմում է 1 մլրդ 8 մլն դրամ, որից 986, 8 մնլ դրամը բնակիչ-սպառողների սուբսիդավորման գումարն է: Կառավարությունը սուբսիդավորելու է 767 հազար բնակիչ-սպառողի: Օգոստոս ամսվա համար ոչ բնակիչ սպառողներ կամ , ինչպես պայմանականորեն ասացինք, փոքր սպառողներ, նրանց քանակը օգոստոս ամսվա համար 23 հազար է: Օգտագործված էլեկտրաէերգիայի սուբսիդավորման գումաը 21 մլն դրամ է: Միասին կազմում է մեկ մլրդ ութ մլն դրամ: Որպես տեղեկատվություն ասեմ, որ բնակիչ -սպառողների էլեկտրաէներգիայի միջին օգտագործած քանակը կազմում է 185 կվտժ , ոչ սպառողներին՝ օգոստոս ամսվա տվյալներով՝ 133 ԿՎՏԺ»:
Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը կառավարության կողմից միայն բնակիչ-սպառողների ու ՓՄՁ-ների սպառած հոսանքի սուբսիդավորման որոշումը արդարացի է համարում, համոզմունք հայտնում, որ ՀԷՑ-ում անցկացվող աուդիտը հանրության կողմից բարձրացված բոլոր հարցերին սպառիչ պատասխան կտա: