Տնտեսական

Հայաստանում հեշտ է բիզնես սկսելը, ասում է ԱԶԲ հայաստանյան ներկայացուցիչը

hasmikdilanyan
Մրցունակ տնտեսություն ստեղծելու, օտարերկյա ներդրումներ ներգրավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու  նպատակով Հայաստանի զարգացման հիմնադրամը  հաջորդ տարվա աշնանը  նախապատրաստվում է  Նյու-Յորքում կազմակերպել «Հայաստան, Ներդրումային  համաժողով 2016» միջոցառումը:  Վայրը պատահական չի ընտրվել,  նախաձեռնողների կարծիքով, այն ամենահարմար վայրն է, որտեղ կարելի է ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը: Համաժողովի օրակարգը գրեթե ձևավորված է, թիմն էլ ընտրված:  Կառավարության մամուլի կենտրոնում այսօր համաժողովի մանրամասներն են ներկայացվել:

«Բերրի հող՝ ներդրումների համար». Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցիչ    Դեյվիդ Դոուլի բնութագրումն է  մեր երկրի ներդրումային միջավայրին: Իր բնորոշումը Դուոլը հետևյալ կերպ է պարզաբանում՝ Հայաստանում հեշտ է  բիզնես սկսելը, այստեղ կա որակյալ աշխատուժ, տնտեությունն էլ լավ է կառավարվում: Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցիչը  հավատում է,  որ Հայաստանում ներդրումներ կատարելով, օտարեկյա ներդրողները կարող են շահեկան դիրքերում հայտնվել: Միակ բացը, որ ունի Հայաստանն ըստ Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչի հետևյալն է՝ օտարերկյա շատ ներդրողներ բավարար գիտելիքներ չունեն  Հայաստանի մասին:

Բացը լրացնելու նպատակով է թերևս նախատեսվում հաջորդ տարի աշնանը  Նյու-Յորքում կազմակերպել « Հայաստան,  Ներդրումային  համաժողով 2016»  միջոցառումը, որի անցակցմանն էլ օժանդակելու է Ասիական զարգացման բանկը:  Դեյվիդ Դոուլը ֆինասական աջակցությունն էլ է ներդրում  համարում:

«Ըստ էության մեր աջակցության շրջանակներում ենթադրում ենք, որ արդյունքը լինելու է այն, որ առաջիկա տարիներին Հայաստանում մեծանալու է օտարերկյա ներդրումների քանակը»:

Օրակարգը գրեթե ձևավորված է, թիմն էլ՝  ընտրված,  նախապատվությունը տրվել է մասնավոր պետական հատված համագործակցությանը:  Ահա թե որն է միջոցառման հիմնական նպատակն ըստ էկոնոմիկայի փոխնախարար  Սերգեյ Ավետիսյանի՝

«ՀՀ-ում խթանել օտարերկյա ներդրումները, ներկայացնել Հայաստանի մրցակցային առավելությունները, և տնտեսության այն պոտենցիալ ճյուղերը, որտեղ օտարերկյա ներդրողները կկատարեն իրենց ներդրումնեը»:

Նյու- Յորք քաղաքը  պատահական չի ընտրվել, այն ամենահարմար վայրն է, որտեղ կարելի է ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը:  Մինչ միջոցառման անցկացումը դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն, Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանի խոսքով, մինչ  համաժողովի անցկացումը  աշխարհի խոշոր  տարածաշրջաններում Հայաստանի ներդրումային միջավայրի  վերաբերյալ շնորհանդեսներ են կազմակերպելու:

Կարդացեք նաև

Back to top button