Տիգրանակերտը քաղաքային կենցաղ է ունեցել.Համլետ Պետրոսյան
Տիգրանակերտի արշավախումբն արդեն ավարտել է այս տարվա իր աշխատանքները: Արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն այսօր ներկայացրել է, թե ինչ են փնտրել ու գտել ամռան 40 օրերի ընթացքում: Համլետ Պետրոսյանը պատահական չի համարել այն, որ հենց այսօր՝ սեպտեմբերի երկուսին՝ ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի օրն է ներկայացրել պեղումների արդյունքները: Հնագետը նկատել է, որ Տիգրանապերտի պեղումները հնարավոր չէին լինի իրականություն դարձնել, եթե Արցախը չանկախանար: Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարը ցավով է նշել, որ տարեցտարի ֆինանսավորումը նվազում է:
Ամռան 40 շոգ օր ու 16 մլն դրամ: Տիգրանակերտի արշավախումբն այս ամռանն էլ է պեղումներ կատարել: Այս տարի Արցախի իշխանությունների ջանքերով, արշավախումբը հանգրվանել է հատուկ հանգրվանում: Մոտ մեկ ու կես ամիս ժամանակը ,սակայն, բավարար չի եղել, այս տարի նախանշած նախատեսված բոլոր աշխատանքները ավարտին հասցվեն: Արշավախումբը պատրաստ է ոչ թե 40, այլ 80 օր աշխատել. «Եթե նկատի ունենանք հուշարձանի ահռելի չափերը, 70 հա է զբաղեցնում: Մենք այս տարի պեղել ենք ընդամենը 800 քառակուսի մետր,միջին խորությունը կազմել է1,5 մետր: Դա ինչ ահռելի աշխատանք է: Ամբողջովին ձեռքով է արվում, տաժանակիր աշխատանք է: Շատ շնորհակալ եմ մեր բանվորներին, որոնք Խաչենագետի Ներքնահովիտ վերաբնակեցված գյուղից են»:
Այս տարի հայտանբերված արքայական աղբյուրները ինչ որ կերպ ներառված են եղել ամրոցի պաշտպանական համակարգի մեջ, հակառակ դեպքում, ամրոցն այդ վայրում չէր հիմնադրվի: Պեղել են առաջին անտիկ թաղամասը, որի բոլոր պատերը ուղիղ անկյան տակ են հատվել: «Կանոնավոր, իրական քաղաքը պետք է ուղիղ փողոցներ ու պատեր ունենա»,- պատմությանը վկայակոչելով,- ասում է Համլետ Պետրոսյանն ու նշում, որ Հայաստանում դասարական օրինակը Գորիսն է, որի հատակագծի հեղինակը ֆրանսիացի ճարտարապետներն են: Պեղել են նաև վաղ քրիստոնեական հրապարակը, 12-13 րդ դարերից եկող մի մեծ համալիր են բացել:
Արշավախումբը առաջիկա երկու տարիներին ծրագրում է աշխատանք սկսել, որը նվիրված կլինի Տիգրանակերտի վաղ քրիստոնեական ժամանակաշրջանին: «Հայնաբերված իրերը միանաշանակ վկայում են, որ Տիգրանակերտը քաղաքային կենցաղ է ունեցել»,- ասում է Համլետ Պետրոսյանը:
«Գտել ենք նաև ներմուծված իրեր հատկապես Անտիկ թաղամասում: Հախճապակի ենք գտել, որը Անտիկ աշխարհում եզակի են»:
Հնագետը ցավով է նկատում, որ նախատեսած աշխատանքների մի մասը չկարողացան իրագործել, ինչպես օրինակ, Գանձասարից մի փոքր ներքև գտնվող Սուրբ Ստեփանոսի մատուռը: «Պեղումների համար չգտնվեց ընդամնեը երկու միլիոն դրամ» նկատում է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը. «Ես միանշանակ կարող եմ ասել, որ Տիգրանակերտի գաղափարն է ֆինանսավորում բերել: Մեզ ոչ մեկը գումար չի տվել, մենք գտել ենք սկսել ենք աշխատել, Արցախի նախագաը եկել է տեսել է, ոգևորվել է, մենք սկսել ենք աշխատել: Հայտ վարչություն եմ ներկայացնել, այն այդպես էլ չի քննարկվել՝ ֆինանսներ չլինելու պատճառով: Տիգրանակերտի ֆինանսավորումն այս տարի կազմել է ընդամենը 16 մլն դրամ,անցյալ տարի՝ 23 մլն դրամ: Երբ որ մենք 2008թ սկսեցինք պեղումները 35 մլն դրամ էր մեր ֆինանսավորումը կազմում»:
«Որևէ քաղաքական ուժ, որևէ բարերար կամ մեծահարուստ երկար ու ձիգ տարիների ընթացքում մեզ չի աջակցել», -ասում է արշավախմբի ղեկավարը՝ հիշելով ՝միայն մեկ անգամ Տիգրան Մեծ ուսումնարանը 270 հազար դրամ է հատկացրել, որով արշավախմբի անդամների ու բանվորների համար շապիկներ են պատվիրել: