


Երևանում այսօր մեկնարկել է հայ-ղազախական գործարար համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ առևտրարադյունաբերական պալատի ու Ղազախստանի Հանրապետության ներդրումների ու զարգացման նախարարության համատեղ ջանքերով: Նկատենք, որ սա Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո առաջին նմանատիպ համաժողովն է: Հայաստանը ոչ միայն Ղազախստանի հետ է առևտրական կապերը փորձում ամրապնդել, այլ նաև Արևելքում Հայասատանի գործընկերային հարաբերությունները վերջին շրջանում լուրջ զարգացում են ապրում մասնավորապես Չինաստանի հետ: Սույն թվականի մարտին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Չինաստանի Ժողովրդական հանրապետությունում էր, որտեղ նա հանդիպեց նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-ղազախական ու հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին է «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձը:




