Ցեղասպանություն 100

Վերջին 25 տարում նման բան չէր եղել Հայաստանի ու Ցեղասպանության ճանաչման հարցում. քաղտեխնոլոգ

hasmikdilanyan
«Վերջին մեկ  շաբաթվա ընթացքում  Հայաստանի ու Ցեղասպանության ճանաչման հարցում եղավ այն, ինչը չէր եղել վերջին քսանհինգ տարվա ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է .քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ՝ նկատի ունենալով և Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, և ապրիլի 12-ին  Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ս. Պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը:   Քաղտեխնոլոգը Հայաստանի վարկանիշի ու  ճանաչման հարցում բարձր է գնահատում նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքը:

Մեկ այլ քաղտեխնոլոգ՝  Վիգեն Հակոբյանը Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների  երկու թիրախային խումբ է առանձնացրել՝ Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս:  Նա հաջողված է  համարում Հայաստանից դուրս  կազմակերպվող միջոցառումները: Սակայն, վերջին մեկ շաբաթվա ընթացքում կատարված իրադարձություններն իհարկե դրական ազդեցություն ունեցան և դեռ ունենալու են:  Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն ունի ոչ միայն բարոյական , այլ՝ քաղաքական նշանակություն, որի արձագանքը նույնպես  կլսենք առաջիկայում:

Back to top button