

Մարդու կյանքը ծրագրավորվում է ծննդյան օրվանից սկսած: Կարծիք է հայտնել հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ նրա՝ երեխայի վաղվա օրը կազմակերպելու հարցում մեծ նշանակություն ունեն ծնողների մոտեցումները երեխայի դաստիարակության հարցում: Մանկուց պետք է երեխային տրամադրել դրականը, ասել է հոգեբանը, և նշել, որպեսզի հետագայում չկանգնեն փաստի առջև: «Երեխան կարող է նմանվել հարազատներից որևէ մեկին» մոտեցումը ծնողները պետք է հենց փոքր հասակից արմատախիլ անեն երեխայի հոգեբանությունից:
Յուրաքանչյուր մարդ ծննդից ի վեր իր կյանքն ապրում է ծրագրավորած: Ծրագրերի հեղինակներն էլ շատ դեպքերում լինում են ծնողները, որոնք էլ մեծ դերակատարություն են ունենում երեխայի ապագայի վրա: 2- 5 տարեկան ժամանակահատվածում երեխայի ենթագիտակցության մեջ ամեն ինչ ջնջվում է և սկսում է գործել ծնողի մշակած ծրագիրը:
Եթե հայրը կամ էլ մայրը, անընդհատ երեխայի ականջին շշնում են, որ նա անհաջողակ կամ հանցագործ է լինելու, կամ դրականը՝ լինելու են հանճարեղ մարդ, ինչպես օրինակ ծնողներից մեկը, ապա երեխայի մոտ առանց գիտակցելու արմատվում է նրա մշակած ծրագիրը: Այդպես էլ Աղանդավորական կառույցներն ունեն հատուկ մշակված ծրագրեր: Ինչպես ներքաշել մարդկանց, ինչպես գցել կախման մեջ: Եվ նույնիսկ լինում են ինքնասպանություն քարոզող ծրագրեր: Այս ամենն էլ կատարվում է հատուկ աղոթքների, երաժշտության ներքո: Արդյուքնում մարդը «զոմբիանում» է և դառնում նրանց մշակած ծրագրի կատարող:
Այս կարգի մարդկանց փոխելը դժվար է, ասում է հոգեբանը: Պատճառը նրանց համապատասխան մասնագետին չդիմելն է, քանի որ չեն գիտակցում իրենց վիճակի վատ լինելը: Հարազտաների դիմելու դեպքում էլ համառում են: Սակայն համառողները հիմնականում 25 տարեկանից բարձրերն են, իսկ լինում են դեպքեր, երբ ճամբարներում աղանդավորներն իրենց շարքերն են ներգրավում նաև 8-9 տարեկան երեխաների, որոնց հետ աշխատելը և հեշտ է, և՛ արդյունավետ:
Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի՝ անհրաշետ է պետության կողմից վերահսկվող գիտահետազոտական լաբորատորիաներ ստեղծել: «Ներշնչանքը հասարակական կյանքում» ծրագրով դիմել են գիտական գրանտ շահելու համար, սակայն մերժվել են: Ծրագրի նպատակն էլ հետազոտել, թե մարդն ինչ է ներշնչում և քայլեր ձեռնարկել դրա դեմ, որն էլ, ըստ մասնագետի, կարևոր է հատկապես բանակի համար: Իսկ այս դեքպում մեզ համար այս ծրագիրը կարևոր է, քանի որ հայկական բանակում ինքնասպանության դեպքերը շատ են գրանցվում:




