Միջազգային

Պասկալ Մոնյե.«Պետք է վերսկսել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունները»

marlenahovsepyan
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են վերսկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ  բանակցությունները:

«Կփորձենք ամրապնդել վստահությունը կողմերի միջև: Մեծ խաղաղ համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ է երկխոսություն», ԱՊԱ գործակալությանն ասել է ֆրանսիացի դիվանագետը:Նրա խոսքով հաշտեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերը ցանկանան հաշտվել:

«Ներառելով Հայաստանին և Ադրբեջանին հետաքրքրող այլ բաղադրիչներ՝ կարելի է երկխոսություն վերսկսել: Մենք ջանում ենք ամրապնդել փոխըմբռնումը, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի», ասել է Պասկալ Մոնյեն:

Ֆրանսիացի դիվանագետը ընդգծել է, որ համանախագահները ներկայումս ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին-առանձին հանդիպում անցկացնել:«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ակտիվություն դրսևորել բանակցային գործընթացում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել բոլոր բնագավառներում՝ մեծ խաղաղ համաձայնագրի կնքման նպատակով: Ներկա պահին ակնկալվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կիրականացվի  տեղեկատվության փոխանակում անհետ կորած անձանց վերաբերյալ», ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը:

Մոնյեն ընգծել է, որ 2014 թվականին հակամարտության կարգավորման գործընթացում եղել են հակասական պահեր: Թվարկելով անցյալ տարվա ընթացքում նախագահների մակարդակով անցկացված երեք հանդիպումները՝ Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում ընդգծել է, որ դիվանագիտական ջանքերի ֆոնին  բռնության դեպքերն ու հրադադարի ռեժիմի խախտումները հաճախակիացել են:

Կարդացեք նաև

Back to top button