
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է:
Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
- Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:
- Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:
- Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
- Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:
- Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
- Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:
- «RANGE ROVER SPORT SC 4.2» մակնիշի և «MERCEDES-BENZ S550» մակնիշի տրանսպորտային միջոցները:
- Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:
- 85 միլիոն 430 հազար դրամ:




