Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ–ի դաշնակիցը՝ ՆԱՏՕ–ից դուրս. Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Լևոն Սարդարյանն ու ամերիկագետը զրուցել են ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության, տարածաշրջանային զարգացումների մասին։
Սարգսյանի խոսքով, Թրամփի վարչակազմն ամենահեռուն է գնացել Հարավային Կովկասում ներկայություն ունենալու հարցում:




