Այս տարի Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության պահպանման ամենակարևոր միջազգային միջոցառումներից մեկը՝ COP17-ը։ Այն ոչ միայն մեծ պատասխանատվություն է երկրի համար, այլև հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի բնապահպանական քաղաքականությունը, հաջողված ծրագրերն ու ապագայի տեսլականը։
Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որը տարածաշրջանի առաջին մասնավոր պահպանվող տարածքն է և համարվում է բնության պահպանության հաջողված օրինակներից մեկը։
Տաղավարում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի ղեկավար Ծովինար Հովհաննիսյանը։




