«Վեոլիա Ջուր» ընկերության «Ալավերդի» շահագործման տեղամասը սեփական ուժերով Աքորի գյուղում քայքայված ու մաշված ջրագծերը նորերով է փոխարինում։ Բնակավայրի ջրամատակարարման ցանցի սպասարկումը ստանձնելուց հետո ընկերությունը փուլ առ փուլ վերանորոգում է ջրագծերը: Այս տարի արդեն վերակառուցել է 1700 գծամետր ջրագիծ՝ 58 բաժանորդի համար: Այժմ էլ 27 բաժանորդի համար է նորացնում 700 գծամետր հատված։ Բացի այդ, այս ջրագծով են ջուր ստանում նաև գյուղապետարանը, մանկապարտեզը, դպրոցն ու խանութներ։
մեկ րոպեից էլ քիչ




