ԿարևորՄիջազգային

ԱՄՆ- ը հայտնել է Իրանի վրա հարձակման նոր ալիքի մասին

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը` CENTCOM- ը հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մասին։

Ըստ հաղորդագրության` սա Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա իրականացված հարձակումների պատասխանն է ու ազատ նավարկության համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստեղծած սպառնալիքը նվազեցնելու նպատակ ունի։

Tasnim գործակալության տեղեկություններով՝ Բենդեր Աբբաս քաղաքի վրա հասցված հարվածի հետեւանքով երկու մարդ է տուժել։ IRNA-ի հաղորդմամբ՝ վնասվել է էլեկտրահաղորդման գծի հենասյունը, ինչի հետեւանքով քաղաքի մի քանի շրջաններում էլեկտրամատակարարումն անջատվել է։

Պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաեւ Անդիմեշք եւ Օմիդիե քաղաքներում։ Բացի այդ, Tasnim-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ է հասցրել նաեւ Քեշմ կղզու հարավային ափին։

Կարդացեք նաև

Back to top button