ԿարևորՀասարակություն

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Երեւանի ամենատոթ ու ամենազով հուլիսի 24- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ մինչեւ հուլիսի 28- ը Արարատյան դաշտում եւ Երեւանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հուլիսի 24-ի  կեսօրից հետո հանրապետության  առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին`հարավարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

 Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Մայրաքաղաքում ամենատաք հուլիսի 24-ն արձանագրվել է 2019 թվականին` 38.5°C, ամենազովը` 1956 թվականին` 13.9°C։

Կարդացեք նաև

Back to top button