
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2։0 հաշվով հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին:
Հանդիպման 51-րդ րոպեին հաշիվը բացեց հարձակվող Սանդրո Լիման: 80-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Զիդան Բանջակին:
Հայկական թիմը պահպանեց երկու գնդակի առավելությունը և հաղթանակ տարավ առաջին խաղում:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Թալախտ» մարզադաշտում:




