ԿարևորՔաղաքական

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները նույնպես լայն մասշտաբների է հասել։ «Մենք պատմական ժամանակահատված ենք ապրում։ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել և ստացել է դրական պատասխան։ Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ Գերմանիայի կառավարության դերը»,- ասել է Ալիևը։

Հայաստանն Ադրբեջանից սկսել է նավթամթերք ներմուծել 2025 թվականի դեկտեմբերից։ Ադրբեջանական կողմի հաղորդած տվյալներով այս ընթացքում Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Կարդացեք նաև

Back to top button