ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Ուկրաինայում առնվազն տասը մարդ Է զոհվել ռուսների գրոհներից

ՀՕՊ-ն Էապես թուլացել Է

Մայրաքաղաք Կիև, Կրամատորսկ, Սումի, Խերսոն, Զապորոժիե, Խարկով, անցած գիշեր ուկրաինական մեծ ու փոքր քաղաքներ ենթարկվել են ռուսների օդային գրոհներին:

Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության, ռուսներն արձակել են 41 հրթիռ ու կառավարվող ռումբ և 125 անօդաչու: Դրանց զգալի մասը հասել Է թիրախներին, ինչը վկայում Է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի թուլացման մասին:

Կիևում ասում են, որ զգացվում Է «Patriot» տեսակի ամերիկյան հակաօդային պաշտպանության հրթիռների պակասը:

Գրոհների ենթարկված քաղաքներում զոհվել Է առնվազն տասը քաղաքացի, կան մոտ վեց տասնյակ վիրավորներ, ավերվել են բազմաթիվ կառույցներ, այդ թվում բնակելի շենքեր:

Ռուսներն այդ գրոհներով փորձում են ահ ու սարսափ տարածել Ուկրաինայում, որի զինված ուժերն անօդաչուներով հարվածում են Ռուսաստանի նավթամշակման հիմնարկներին ու վառելիքի պահեստներին, ինչի հետևանքով Դաշնության ամբողջ տարածքում բենզինի և կերոսինի աննախադեպ ճգնաժամ Է սկսվել:

«Ամբողջ շենքը ցնցվեց»

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի փոխանցմամբ, ռուսները կիրակի օրը 3 ԱԹՍ-ով և 3 հրթիռով են հարվածել:

«Լուրջ վնասներ ենք կրել, տերմինալն ավերվել Է, բայց առաջին հերթին մարդկանց մասին ենք մտածում, զննում ենք տարածքը, գուցե կլինեն վիրավորներ»:

Սումիում և Խերսոնում ավելի քան 20 բնակելի շենք Է վնասվել: Խերսոնի շրջանի Բիլոզերկա ավանի 78-ամյա բնակիչ Պրոսկովիա Բարկովան տագնապի ազդանշանից Է արթնացել:

«Լսվեց տագնապի ձայնը և գրեթե միանգամից պայթյուն որոտաց: Ամբողջ շենքը ցնցվեց, պատուհանները ջարդուփշուր եղան, դուռը դեպի պատշգամբ բացվեց, այդ ժամանակ մենք Էլ դուրս նետվեցինք», ասել Է Բարկովան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել Է, թե մտադիր Է Ուկրաինային տալ «Patriot» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռներ արտադրելու արտոնագիր: «Patriot»-ները ռուսական հրթիռների դեմ  պայքարի ամենաարդյունավետ միջոցն են: Սակայն այդ հավանական գործարքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն դեռ չկա:

«Հրթիռներ են պետք ամեն օր կյանքեր փրկելու համար»

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել Է, թե ՀՕՊ-ը գերլարված Է աշխատում:

«Մեր երկրի և երկնքի պաշտպանները կարողացել են 18 հրթիռ և ավելի քան 100 անօդաչու վնասազերծել: Շատ կարևոր Է, որ մեր գործընկերները հասկանան, թե ինչ Է տեղի ունենում հիմա, ըմբռնեն, որ մեզ պետք են օդային պաշտպանության հրթիռներ տառացիորեն ամեն օր կյանքեր փրկելու համար»,- ասել Է նախագահը:

Բողոքի ակցիաներ Կիևում

Մինչդեռ, Ուկրաինայում հասունանում Է ներքին ճգնաժամ: Հազարավոր մարդիկ Կիևում 4 օր շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում, քննադատում են Զելենսկու նոր կադրային քաղաքականությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարար Միխայլո Ֆյոդորովին պաշտոնից ազատելու որոշումը:

Նախագահն այդ կտրուկ վճռով Է վերջ դրել 35-ամյա Ֆյոդորովի և Ուկրաինայի զինված ուժերի 60-ամյա հրամանատար Օլեքսանդր Սիրսկու տարաձայնություններին, ինչն Էլ դժգոհություն Է առաջացրել հազարավոր ուկրաինացիների շրջանում:

Կարդացեք նաև

Back to top button