ԿարևորՄիջազգային

Էնդի Բերնհեմը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետն է

Միացյալ Թագավորության Կառլոս III (Չարլզ) թագավորը պաշտոնապես հանձնարարել է Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բերնհեմին ձևավորել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

«Նորին մեծությունը ընդունել է խորհրդարանի անդամ, պատվարժան Ռ. Էնդրյու Բերնհեմին և խնդրել նրան ձևավորել նոր վարչակազմ։ Խորհրդարանի անդամ, պատվարժան Էնդրյու Բերնհեմը ընդունել է թագավորի առաջարկը՝ վարչապետ ու գանձապետարանի առաջին լորդ նշանակվելիս համբուրել է նրա ձեռքը»,- նշված է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ։

The Guardian մեկնաբանելով «ձեռքը համբուրել» արտահայտությունը, ճշտում է, որ «մեր օրերում բառացի ձեռքը չեն համբուրում։ Այսինքն՝ արքայական պալատի հաղորդագրության մեջ հիշատակում կա ավանդույթին։

Ավելի վաղ Կառլոս III-ը ընդունել էր Քիր Սթարմերին, որը Միապետին էր ներկայացրել իր հրաժարականը։

Կարդացեք նաև

Back to top button