ԿարևորՏնտեսական

Գևորգ Պապոյանն այցելել է ձկնաբուծարան․ քննարկվել են դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը։ 

Նախարարը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ձկնաբուծարանը զբաղեցնում է 6.5 հեկտար տարածք, ունի 60 աշխատակից։

«Այցելեցի «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ, որը ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Տարեկան արտադրական ծավալը կազմում է շուրջ 1 100 տոննա։

Աճեցվում են բելուգա, ստերլետ, սիբիրյան թառափ, ծիածանափայլ իշխան, կարմրախայտ և գեղարքունի տեսակի ձկներ։

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման և դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները»,- գրել է Պապոյանը։

Կարդացեք նաև

Back to top button