
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին անդրադարձել է թիմի վերջին տարիների ձեռքբերումներին՝ ընդգծելով թիմի միասնականության և անցած ուղու կարևորությունը։ Նա նշել է, որ համատեղ աշխատանքն ու հաղթահարված դժվարությունները նույնքան արժեքավոր են, որքան նվաճված տիտղոսները։ Ֆուտբոլիստի խոսքով՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպման արդյունքը չի կարող ջնջել իրենց կերտած պատմությունը:
«Այս բոլոր տարիների ամենագեղեցիկը ոչ միայն նվաճված տիտղոսներն են, այլև միասին անցած ճանապարհը։ Ամեն օր թիմի մաս կազմելը, կողք կողքի պայքարելը, դժվարությունները հաղթահարելը և ամեն պահը վայելելը։ Շնորհակալություն իմ բոլոր թիմակիցներին, մարզչական անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր ամեն օր աշխատում են, որպեսզի այս թիմը մնա իսկական ընտանիք։ Անկախ այն բանից, թե ինչ կլինի վաղը, այս թիմն արդեն գրել է պատմություն, որը մենք երբեք չենք մոռանա, և որը ոչ ոք չի կարող ջնջել։ Առաջ, Արգենտինա՛», — «Ինստագրամի» իր էջում գրել է Մեսսին:
Աշխարհի առաջնության Իսպանիա — Արգենտինա եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, Նյու Յորքում: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:




