
Իրանը կոչ է արել իր դաշնակից Եմենի հութիներին, իր էներգետիկ ենթակառուցվածքին ԱՄՆ հարվածների դեպքում փակել Կարմիր ծովով նավթատարների երթուղին, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երեք իրազեկ աղբյուրի, այդ թվում՝ Իրանի ղեկավարությունում։
Reuters-ի աղբյուրը, որը մոտ է հութիներին, հայտնել է, որ նրանք արդեն անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ են տեղակայել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում եւ պատրաստ են հարձակումներին։ Նրա խոսքով՝ նեղուցը փակելու որոշումը կընդունեն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները, որոնք արդեն Եմենում են։
Երկու օր առաջ՝ հուլիսի 14-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերսկսման մասին, սպառնացել էր մեկ շաբաթ անց հարվածներ հասցնել Իրանի կամուրջներին եւ էլեկտրակայաններին, եթե Թեհրանը չվերսկսի բանակցությունները։




