ԿարևորՄիջազգային

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև. օրակարգում պաշտպանական ոլորտի ինտեգրումն ու ԵՄ անդամակցությունն են

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի՝ հուլիսի 15-ի առավոտյան, ժամանել է Կիև, որտեղ նա հայտարարել է եվրոպական և ուկրաինական պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրման խորացմանն ուղղված նոր քայլերի մասին։

X-ի իր միկրոբլոգում ԵՀ ղեկավարը նշել է, որ սա ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իր 11-րդ այցն է Ուկրաինա, որը տեղի է ունենում հատուկ ժամանակահատվածում, քանի որ Ուկրաինան ունի ռազմական հզոր առաջընթաց, և ուժերի հավասարակշռությունը փոխվում է։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ նոր նախաձեռնությունները թույլ կտան ինտեգրել պաշտպանական արդյունաբերության ոլորտները՝ արտադրությունը մեծացնելու և արագացնելու համար։

Այցի ընթացքում կքննարկվեն նաև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն ու առաջիկա ձմռան նախապատրաստական աշխատանքները։

Նախօրեին Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին Փարիզում մասնակցել էր Ֆրանսիայի Ազգային տոնի միջոցառումներին, որտեղ անցկացվել էր նաև Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» հանդիպումը։

Հունիսին Եվրամիությունը սկսել է Կիևին տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ։ Բրյուսելը նաև պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։

Կարդացեք նաև

Back to top button