
Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակումից հետո Սեւաստոպոլում հովհարային էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակացույց է սահմանվել, հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաեւը։
«Թշնամին այս գիշեր կրկին հարձակվել է մեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա… «Սեւաստոպոլէներգոն» ստիպված է հովհարային անջատումների ժամանակացույց սահմանել՝ 2 ժամ էլեկտրամատակարարում, 6 ժամ՝ առանց էլեկտրաէներգիայի»,- ընդգծել է նա։
Ըստ «Կոմերսանտ»- ի՝ Ռազվոժաեւը հավելել է, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Նա բնակիչներին կոչ է արել կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը եւ առանց խիստ անհրաժեշտության չմիացնել մեծ հզորությամբ էլեկտրական սարքերը։




