ԿարևորՄշակույթ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

Նորզելանդացի եւ բրիտանացի դերասան Սեմ Նիլը մահացել է Սիդնեյում` 78 տարեկանում։

Նա, մասնավորապես, հայտնի էր «Յուրայի ժամանակաշրջանի զբոսայգի» ֆիլմում հնէաբան Ալան Գրանտի դերով։ Նիլը նկարահանվել է նաեւ   «Դաշնամուր» ու «Կարմիր հոկտեմբերը» որսալու համար» կինոնկարներում, նաեւ «Թյուդորներ» սերիալում։

2023 թվականին դերասանը հայտնել էր, որ բուժվում է քաղցկեղից։ Նրա ընտանիքի հայտարարության մեջ ասվում է, որ Նիլի մահը եղել է «հանկարծակի եւ անսպասելի»։ Մահվան պատճառը չի նշվում։

Կարդացեք նաև

Back to top button